• English
  • Հայերեն
Consulate General of Armenia in Los Angeles
  • Consulate General
    • General Overview
    • Consul General
    • Consular Staff
    • Contacts, Office Hours and Holidays
    • Photo Gallery
  • Armenia
    • Overview
    • Governance
    • Culture
    • History
    • Study in Armenia
    • Invest in Armenia
    • Doing business in Armenia
  • Consular Affairs
    • Consular reception
    • Consular fees
    • Free consular services
    • Visa
    • Passport
  • News and Information
    • Useful links
    • News
  • Armenian Community
    • Overview
    • Hayastan All Armenian Fund

Ապրիլի 6-11-ը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում էր Լոս Անջելեսում: Ապրիլի 7-ին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Վահագն Մելիքյանը հանդիպեց Կալիֆորնիայի նահան

11 April, 2019

Ապրիլի 6-11-ը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում էր Լոս Անջելեսում: Ապրիլի 7-ին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Վահագն Մելիքյանը հանդիպեց Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի գործակցությանն առնչվող հարցեր: Նույն օրը Վահագն Մելիքյանը և Արմեն Բայբուրդյանը աշխատանքային հանդիպում ունեցան Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոյի (Anthony Portantino) հետ: Քննարկվեցին Հայաստանում Կալիֆորնիայի առևտրի գրասենյակը վերաբացելու հեռանկարը, որի կարևոր քայլերից մեկն արված է Կալիֆորնիայի սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովի կողմից Փորթանթինոյի հեղինակած 302-րդ բանաևի միաձայն ընդունմամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաև սենատոր Փորթանթինոյի ղեկավարած՝ Կալիֆորնիա, Հայաստան և Արցախ համատեղ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի գործունեությանը՝ քննարկելով առաջիկա ծրագրերը:

Ապրիլի 7-ին Վահագն Մելիքյանը ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը:

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպմանը և դրան հետևած հանդիսավոր ընդունելությանը:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ՝ Վահագն Մելիքյանը ապրիլի 9-ին Ֆերահյան դպրոցում հանդիպեց Ֆերահյան, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մովսեսյան հայկական դպրոցների ավագ դասարանների աշակերտների հետ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդես եկավ ելույթով, որում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները և նպատակները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ տնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում:

Վահագն Մելիքյանը և Արմեն Բայբուրդյանը հանդիպումներ են ունեցել նաև ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ներկայացուցիչների և «Հայաստանի տուն» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կալիֆորնիա կապերի աշխուժացմանը, Հայաստանի կյանքում ամերիկահայերի ներգրավմանն առնչվող հարցեր:

share:
MFA RA
official website
Dual citizenship
Electronic visa
Visa applications

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Consulate General of Armenia in Los Angeles

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: