• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի այցը Լոս Անջելես

11 ապրիլի, 2019

Ապրիլի 6-11-ը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում էր Լոս Անջելեսում:

Ապրիլի 7-ին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Վահագն Մելիքյանը հանդիպեց Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի գործակցությանն առնչվող հարցեր: Նույն օրը Վահագն Մելիքյանը և Արմեն Բայբուրդյանը աշխատանքային հանդիպում ունեցան Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոյի (Anthony Portantino) հետ: Քննարկվեցին Հայաստանում Կալիֆորնիայի առևտրի գրասենյակը վերաբացելու հեռանկարը, որի կարևոր քայլերից մեկն արված է Կալիֆորնիայի սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովի կողմից Փորթանթինոյի հեղինակած 302-րդ բանաևի միաձայն ընդունմամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաև սենատոր Փորթանթինոյի ղեկավարած՝ Կալիֆորնիա, Հայաստան և Արցախ համատեղ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի գործունեությանը՝ քննարկելով առաջիկա ծրագրերը:

Ապրիլի 7-ին Վահագն Մելիքյանը ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը:

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպմանը և դրան հետևած հանդիսավոր ընդունելությանը:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ՝ Վահագն Մելիքյանը ապրիլի 9-ին Ֆերահյան դպրոցում հանդիպեց Ֆերահյան, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մովսեսյան հայկական դպրոցների ավագ դասարանների աշակերտների հետ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդես եկավ ելույթով, որում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները և նպատակները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ տնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում:

Վահագն Մելիքյանը և Արմեն Բայբուրդյանը հանդիպումներ են ունեցել նաև ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ներկայացուցիչների և «Հայաստանի տուն» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կալիֆորնիա կապերի աշխուժացմանը, Հայաստանի կյանքում ամերիկահայերի ներգրավմանն առնչվող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: