• English
  • Հայերեն
Consulate General of Armenia in Los Angeles
  • Consulate General
    • General Overview
    • Consul General
    • Consular Staff
    • Contacts, Office Hours and Holidays
    • Photo Gallery
  • Armenia
    • Overview
    • Governance
    • Culture
    • History
    • Study in Armenia
    • Invest in Armenia
    • Doing business in Armenia
  • Consular Affairs
    • Consular reception
    • Consular fees
    • Free consular services
    • Visa
    • Passport
  • News and Information
    • Useful links
    • News
  • Armenian Community
    • Overview
    • Hayastan All Armenian Fund

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՏԻՎ ՀՀ ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ

19 November, 2019
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՏԻՎ ՀՀ ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ
Download
Full album

ԳԼԵՆԴԵՅԼ - Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը ընդունելություն կազմակերպեց՝ ի պատիվ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար և Հայ-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Լիլիթ Մակունցի։ Ընդունելությանը ներկա էին համայնքային առաջնորդներ, հասարակական, քաղաքական, կրոնական կառույցների ներկայացուցիչներ, տեղական պաշտոնյաներ։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ դեսպան Բայբուրդյանը շեշտեց խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։ Այդ համատեքստում նա գնահատանքի խոսք ասաց Հայ-ամերիկյան բարեկամության խմբի շրջանակում տարվող աշխատանքի առիթով և շեշտեց, որ այդ աշխատանքը էլ ավելի կխթանի ռազմավարական երկխոսության մակարդակի վրա գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները։
Լիլիթ Մակունցը ներկայացրեց ԱՄՆ արևմտյան ափ կատարած այցի ընթացքում ունեցած պաշտոնական հանդիպումների արդյունքները։ Նա շեշտեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացելու արդյունավետ հարթակներից է։ «Հայ-ամերիկյան բարեկամական խմբում ընդգրկված խորհրդարանականներով շատ որոշակի քայլերի և անելիքների առաջարկներով ենք հադնես գալիս երկկողմ հարաբերությունները խորացնելու նպատակով», ասաց Լիլիթ Մակունցը։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդը հայտնեց նաև, որ հարաբերությունները խորացվում են տարբեր ուղղություններով՝ կիբերանվտանգությունից մինչև առևտրի ոլորտ։ Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրեց նաև Հայաստանի նոր իրողությունները և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը:

share:
MFA RA
official website
Dual citizenship
Electronic visa
Visa applications

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Consulate General of Armenia in Los Angeles

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: