• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոսը հրավիրել է ընդունելություն Հայաստանում անցկացվելիք COP17-ին ընդառաջ

08 սեպտեմբերի, 2026

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Կալիֆորնիայի Գլոբալ կենսաբազմազանության դաշինքի հետ համատեղ Հյուպատոսությունում կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Դաշինքը համակարգում է COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնող ԱՄՆ պատվիրակության ( COP17-ին մասնակցող ԱՄՆ-ի և Կալիֆորնիայի լայն ներկայացուցչական պատվիրակություն՝ նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ) կազմակերպչական աշխատանքները։

Միջոցառմանը մասնակցել են Կալիֆորնիայի Նահանգային ժողովի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Գլենդելի քաղաքապետը, Լոս Անջելեսի գործարար և ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, հայկական համայնքի ներկայացուցիչներ։

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու տեսլականը, Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը՝ ընդգծելով ՀՀ հանձառությունն ապահովելու ներառական, թափանցիկ և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ համաժողովի անցկացում։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում ընդգծել է կենսաբազմազանության ոլորտում Կալիֆորնիայի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Դաշինքի համահիմնադիր Ռոզալինդ Հելֆանդը ներկայացրել է COP17-ի շրջանակներում նախատեսվող տարբեր միջոցառումներին ամերիկյան պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցերն ու առաջնահերթությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել COP17-ին մասնակցելու ցանկություն հայտնող շահագրգիռ կողմերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: