• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոսը մասնակցել է «Կալիֆորնիա-Հայաստան միջազգային հարաբերություններ և առևտուր» խորագիրը կրող պանելային քննարկմանը

05 օգոստոսի, 2026

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Կալիֆորնիայի Նահանգային ժողովի՝ Կալիֆորնիա-Հայաստան փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում կազմակերպված «Կալիֆորնիա-Հայաստան միջազգային հարաբերություններ և առևտուր» խորագիրը կրող պանելային քննարկմանը։

Հատուկ հանձնաժողովի անդրանիկ նիստը վարում էր Կալիֆորնիայի Նահանգային ժողովի անդամ Ջոն Հարաբեդյանը։ Բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել Կալիֆորնիայի նահանգային ժողովի անդամներ Ջեսիկա Կալոսան և Նիկ Շուլցը։ Նիստին առցանց ձևաչափով մասնակցել և ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Պանելային քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են Կալիֆորնիայի փոխնահանգապետ, Կալիֆորնիայի Առևտրի և միջազգային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Էլենի Կունալակիսը և Կալիֆորնիայի նահանգապետի՝ Բիզնեսի և զարգացման գրասենյակի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հնդկաստանի հարցերով պատասխանատու ներկայացուցիչ Թրիշա Աթերբեքը։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում բարձր է գնահատել Հատուկ հանձնաժողովի ստեղծումը և հույս հայտնել, որ այն շարունակաբար ծառայելու է որպես կարևոր հարթակ Հայաստան-Կալիֆորնիա համագործակցության երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման համար։

Ա․Ավետիսյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և նշել Հայաստան-Կալիֆորնիա շրջանակային համաձայնագրի դրույթների ամբողջական ու արդյունավետ կիրառման, ինչպես նաև դրանով սահմանված ոլորտներում փոխգործակցության խորացման կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: