• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոսը մասնակցել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի՝ «Կոխլեար իմպլանտացիա» ծրագրին նվիրված միջոցառմանը

12 ապրիլի, 2026

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրված էին նաև Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը, Գլենդելի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկա և նախկին պաշտոնյաներ, բարերարներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հիմնադրամի գործունեությունը, լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված բացառիկ վիրահատությունների արդյունքում ձեռք բերված հաջողությունները, հետազոտական ծրագրերը, առաջիկա անելիքները և Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը։

Գլխավոր հյուպատոսն իր ելույթում առանձնահատուկ կարևորել է Հիմնադրամի առաքելությունը և Հայաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությունը, ինչը մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի առավել ամրապնդմանը, նորարարության խթանմանը և համապատասխան մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Գլխավոր հյուպատոսն իր երախտագիտությունն է հայտնել Հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալփի Ագարակյանին կարևորագույն առաքելության համար և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Ակիրա Իշիյամային, որը տասնամյակներ շարունակ իր արդյունարար ներդրումն է ունեցել Հայաստանում առողջապահության զարգացման գործում՝ մարմնավորելով նաև ընդհանուր մարդասիրական արժեքների վրա հիմնված Հայ-ճապոնական ամուր բարեկամությունը։

Երեկոյի պատվավոր հյուրերն էին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը, ներկայում՝ Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի նախագահ և Լոս Անջելեսի քաղաքապետի՝ Խոշոր միջոցառումների հարցերով գրասենյակի ղեկավար Փոլ Կրեկորյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: