• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանի աշխատանքային այցը ԱՄՆ Արիզոնա նահանգ

25 մարտի, 2026

ՀՀ գլխավոր հյուպատոսը Արիզոնայի նահանգապետ Քեյթի Հոբսի հրավերով Ֆինիքսում մասնակցել է «International State of the State» խորագրով ամենամյա միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Կալիֆորնիայում և Արիզոնայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, գործարար, ակադեմիական, քաղաքական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում Գլխավոր հյուպատոսը մասնակցել է կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման, նորարարությունների խթանման, միջազգային ներդրումների ներգրավման, օդատիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական ներուժի առաջմղման և այդ ոլորտներում մրցունակության բարձրացման վերաբերյալ պանելային քննարկումներին։ Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Արիզոնա նահանգի առևտրային մարմնի ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի ու Արիզոնա նահանգի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Արիզոնա կատարած աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հյուպատոսը մասնակցել է Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ Թոնի Ռիվերոյի կողմից կազմակերպված հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև Արիզոնայի նահանգային օրենսդիր մարմնի՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: