• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լոս Անջելեսի հայ և ճապոնական համայնքների բարեկամությանը նվիրված միջոցառում Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանում

08 փետրվարի, 2024

Ս․թ․ փետրվարի 8-ին Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Լոս Անջելեսի հայ և ճապոնական համայնքների բարեկամությանը նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսում Հայաստանի և Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության, երկու համայնքների, ինչպես նաև Գլենդեյլի և Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդների  ներկայացուցիչները։ Ելույթներով հանդես եկան Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ արք․ Հովնան Դերդերյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Կենկո Սոնեն և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը։ Մատուցվեցին ազգային երաժշտական և պարային գեղեցիկ ներկայացումներ հայ և ճապոնացի կատարողների կողմից։ 2023թ․ մարտին Ճապոնիայի կառավարության հրավերով և հովանավորությամբ, Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանի գլխավորած պատվիրակությունը  այցելել էր Ճապոնիա։ Միջոցառման ընթացքում այդ այցի մասին իրենց տպավորությունները կիսեցին հայկական պատվիրակության անդամներ՝ Մարիա Մեհրանյանը՝ «Հայաստան» համահայկական  հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան  շրջանի  նախագահը և Ռուբիկ Գոլանյանը՝ Գլենդեյլ քաղաքի կառավարիչը։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում անդրադարձավ հայ-ճապոնական հարաբերություններրի ներկայիս վիճակին, ինչպես նաև հայ և ճապոնացի ժողովուրդների համար ընդհանուր մի շարք սովորույթներին և մոտեցումներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: