• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու գործընթաց
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԲՈԲ ԲԼՈՒՄԵՆՖԻԼԴԻ ՀԵՏ

08 հունիսի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԲՈԲ ԲԼՈՒՄԵՆՖԻԼԴԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Հունիսի 7-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Բոբ Բլումենֆիլդի հետ։ Դեսպան Բայբուրդյանը Բոբ Բլումենֆիլդին երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի, ինչպես նաև Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի շրջանակներում երկարամյա հայանպաստ գործունեության համար։ Արմեն Բայբուրդյանը Բոբ Բլումենֆիլդին երախտագիտություն հայտնեց նաև Արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի վերաբերյալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունված բանաձևերին աջակցության համար։ Բոբ Բլումենֆիլդն իր հերթին բարձր գնահատեց Լոս Անջելեսի 3րդ ընտրաշրջանի հայ համայնքի հետ սերտ գործակցությունը։ Նա նշեց, որ տպավորված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ միասին Հայաստան և Արցախ կատարած այցից և պատրաստակամություն հայտնեց առաջիկայում նույնպես շարունակել համագործակցությունը հայ համայնքի հետ։ Նա առանձնահատուկ շեշտեց Հայոց ցեղասպանության ճամաչման ուղղությամբ տարիների շարունակական աշխատանքի կարևորությունը, որի մասն է ինքը կազմել ինչպես Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի, այնպես էլ որպես Լոս Անջելսեի քաղաքային խորհրդի անդամ։ Արմեն Բայբուրդյանը և Բոբ Բլումենֆիլդը քննարկեցին Լոս Անջելես-Երևան քույր-քաղաքների ծրագրի զարգացման և դրա շրջանակում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարը՝ հենվելով այլ քաղաքների հետ ձևավորված փորձառության վրա։ Խորհրդի անդամ Բլումենֆիլդը կոնկրետ առաջարկներ արեց այդ ուղղությամբ։
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ Բոբ Բլումենֆիլդը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2013 թվականին և ներկայացնում է 3-րդ ընտրաշրջանը։ Այն ընդգրկում է Լոս Անջելեսի Քանոգա Փարք, Ռիսիդա, Ուիննեթքա և Վուդլանդ Հիլզ քաղաքները։ 2008-2013թթ․ եղել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: