• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՄԻՏՉ Օ՛ՖԱՐԵԼԻ ՀԵՏ

02 հունիսի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՄԻՏՉ Օ՛ՖԱՐԵԼԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Հունիսի 2-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միտչ Օ՛Ֆարելի հետ։ Դեսպան Բայբուրդյանը Միտչ Օ՛Ֆարելին երախտագիտություն հայտնեց երկարամյա հայանպաստ գործունեության և, իբրև Փոքր Հայաստանն ընդգրկող 13-րդ ընտրաշրջանի ներկայացուցիչ, հայ համայնքի հետ համագործակցության դաշտում ներդրված շարունակական ջանքերի համար։ Արմեն Բայբուրդյանը երախտագիտություն հայտնեց նաև 44-օրյա պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի վերաբերյալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունված բանաձևերին աջակցելու համար։ Զրուցակիցները քննարկեցին Լոս Անջելես-Երևան քույր-քաղաքների ծրագրի զարգացման և դրա շրջանակում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարը, ներառյալ՝ գործարար, գիտության, կրթության, տեխնոլոգիական և մշակութային ոլորտների նախագծերը։ Դրանցից մեկը Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասում հայր և որդի Աթանյանների «Դարպաս և կարաս» անունով հուշակոթողն է, որի բացումը նախատեսված է աշնանը։
Արմեն Բայբուրդյանը և Միտչ Օ՛Ֆարելը պայմանավորվեցին աշխատանքային քննարկումներին հաղորդել պարբերական բնույթ։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ Միտչ Օ՛Ֆարելն ընտրվել է 2013 թվականին և ներկայացնում է 13-րդ ընտրաշրջանը, որն ընդգրկում է Լոս Անջելեսի Փոքր Հայաստան հայաշատ թաղամասը։ Նրա առաջարկությամբ 2015 թվականին Փոքր Հայաստանի խաչմերուկներից մեկն անվանակոչվեց Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: