• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԼԵՆԴՅԵԼԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՓՈԼԱ ԴԻՎԱՅՆԻ ՀԵՏ

15 ապրիլի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԼԵՆԴՅԵԼԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՓՈԼԱ ԴԻՎԱՅՆԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ - Ապրիլի 15-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը այցելեց Գլենդեյլի քաղաքապետարան` շնորհավորելու նորընտիր քաղաքապետ Փոլա Դիվայնին և քննարկելու նրա հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցության ծրագրերը՝ առաջիկա շրջանին վերաբերող։ Արմեն Բայբուրդյանն իր լավագույն մաղթանքը հղեց Փոլա Դիվայնին՝ ցանկանալով նրան հաջող գործունեություն և ընդգծեց Գլենդեյլի կարևորությունն ոչ միայն կալիֆորնիահայության, այնպես էլ Հայաստանի, Արցախի ու համայն հայության համար։
Զրուցակիցներն անդրադարձան Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման խնդրին և քննարկեցին այդ նպատակին ուղղված գործնական քայլերը։
Դեսպան Բայբուրդյանը և քաղաքապետ Դիվայնը պայմանավորվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլի քաղաքապետարանի միջև համատեղ միջոցառումներ անցկացնելու և համագործակցության նոր ծրագրեր ուրվագծելու վերաբերյալ։
Գլենդեյլի քաղաքապետը զատվում է քաղաքային խորհրդի ընտրված հինգ անդամներից՝ մեկ տարի ժամկետով։ Այդ պաշտոնը Փոլա Դիվայնն ստանձնել է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա քաղաքն առաջնորդել է 2016-2017թթ․։ Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2015 թվականին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: