• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿ ԼՈՐԻ ՋԻՆԿԻՆՍԻ ՀԵՏ

31 մարտի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿ ԼՈՐԻ ՋԻՆԿԻՆՍԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Մարտի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Վաշինգտոն նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Լորի Ջինկինսի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև խոսնակի աշխատակազմի ղեկավար Ալեքս Մըքբեյնը։

Դեսպան Բայբուրդյանը Լորի Ջինկինսին նեկայացրեց Հայաստանն որպես երկիր՝ սևեռվելով պատմական ընդհանուր նկարագրի, քաղաքական պատկերի և տնտեսական միջավայրի վրա։ Հատուկ անդրադարձ եղավ հայկական սփյուռքին՝ իբրև հայ ազգի անքակտելի մաս։ Հաշվի առնելով, որ Վաշինգտոն նահանգն աչքի է ընկնում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զգալի առաջընթացով, դեսպան Բայբուրդյանը Լորի Ջինկինսին ներկայացրեց Հայաստանի մեծ ներուժը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և այդ ուղղությամբ համագործակցություն ծավալելու՝ Հայաստանի շահագրգռվածությունը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև քիմիական արդյունաբերության, մետաղագործության, հաստոցաշինության և գյուղատնտեսության ոլորտներում գործակցելու հեռանկարներին։ Արմեն Բայբուրդյանը շեշտեց որ Հայաստանի համար չափազանց կարևոր է վերոնշյալ ոլորտներում օրենդրական կարգավորման՝ Վաշինգտոն նահանգի հաջողված փորձը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը պատրաստակամություն հայտնեց համագործակցության ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու գործում։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին համագործակցութան թեման շարունակել ՀՀ գլխավոր հյուպատոսի` Վաշինգտոն հնարավոր այցի ընթացքում, որը կկայանա ելնելով համավարակի իրավիճակից։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Լորի Ջինկինսը ԱՄՆ դեմոկրատական կուսակության անդամ է։ Պաշտոնում ընտրվել է 2020 թվականին։ Նա Վաշինգտոնի Ներկայացուցիչների պալատի առաջին կին նախագահն է։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: