• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐԿՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԵՄԻՆԱՐ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ

28 փետրվարի, 2021
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐԿՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԵՄԻՆԱՐ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ - Փետրվարի 24-ին կայացավ Հայաստանից ԱՄՆ պարենի և սննդամթերքի ներկրմանը նվիրված գործարար սեմինար՝ հեռավար ձևաչափով։ Սեմինարը կազմակերպել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ տեղական Հայ-ամերիկյան գործարար խորհրդի աջակցությամբ։ Այն երկրորդն էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող գործարար սեմինարների շարքում, որոնք նվիրված են Հայաստանից տարատեսակ ապրանքների արտահանման խթանմանը դեպի ԱՄՆ:
Գործարար սեմինարը վարեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Մասնակցեցին ԱՄՆ արևմտյան նահանգներ ՀՀ-ում արտադրված սննդամթերք ներկրող ընկերությունների ներկայացուցիչներ և մեծածախ մատակարարներ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունին, Լոս Անջելեսում գործող Հայ-ամերիկյան գործարար խորհրդի (AABC) նախագահ Արմեն Հարությունյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Վարդանյանը, Հայաստանի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գործարար սեմինարի ժամանակ քննարկվեց, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ ՀՀ-ում պարենի և սննդամթերքի ԱՄՆ արտահանման ծավալները ավելացնելու համար, ինչպես խթանել ԱՄՆ ներկրված ՀՀ-ում արտադրված պարենի և սննդամթերքի սպառումը ամերիկյան խոշոր առևտրային ցանցերում, որոնք են ՀՀ-ում արտադրված պարենի և սննդամթերքի ԱՄՆ արտահանման ոլորտում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները, օրգանական սննդի ներկրումը ԱՄՆ և դրա հետ կապված խնդիրները։ Մասնակիցները մտքեր փոխանակեցին նաև պետություն-արտահանող համագործակցության արդյունավետ մեխանիզմներ կիրառել ու վերաբերյալ։
Դեսպան Բայբուրդյանը ընդգծեց ԱՄՆ շուկաներում հայկական սննդամթերքի ծավալների ավելացման կարևորությունն ու ամերիկյան խոշոր առևտրային ցանցեր այդ արտադրանքի թափանցման անհրաժեշտությունը։ Ա․ Բայբուրդյանը կարևորեց նաև այդ ուղղությամբ շուկայի շահագրգիռ մասնակիցների համագործակցությունը, որը թույլ կտա համակարգված՝ ավելի էական արդյունքներ գրացել։
Սեմինարի մասնակիցները նշեցին, որ հայկական սննադամթերքի՝ ԱՄՆ արտահանելու գործում կարևոր է շեշտը դնել որակի վրա՝ վաճառքի բարձրակարգ շուկայում տեղավորվելու համար։ Մասնակիցները նաև քննարկեցին Հայաստանում արտադրված ապրանքների՝ ԱՄՆ սննդի և դեղորայքի վարչակարգի (FDA) սահմանած չափորոշիչներին համապատասխանության հարցը։ Մասնակիցները կարևորեցին հայկական արտադրողների և ներմուծողների կողմից ԱՄՆ սննդի և դեղորայքի վարչակարգի՝ Օտարերկրյա մատակարարների վերահաստատման ծրագրին (Foreign Suppliers Verification Program) համապատասխանությունը։
Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը, ողջունելով գործարար քննարկման արդյունավետ ընթացքը՝ աջակցություն հայտնեց հայկական արտադրանք ներկրող ընկերություններին՝ շարունակական ջանքերի և հաջորդիվ ծրագրված միջոցառումների ճանապարհով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: