• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ ՀԵՏ

15 հունվարի, 2021
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Հունվարի 14-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվեցին արևմտյան ԱՄՆ հայ համայնքին հուզող խնդիրներ։ Զավեն Խանջյանը ներկայացրեց Հայ Ավետարանչական ընկերակցության վերջին շրջանի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ Արցախում և Հայաստանում իրականացվող ներկա և ապագա նախագծերը։ Նա հայտնեց, որ, ի լրումն իր գործունեության ընթացքում մշտապես իրագործվող ծրագրերի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը նախաձեռնել է կրթական, սոցիալական, հոգևոր և մարդասիրական նոր նախագծեր Հայաստանի և Արցախի երիտասարդների համար։ Հատուկ ծրագիր է նախատեսվում Արցախում պատերազմի հետևանքով վնասված բնակելի տները նորոգելու և բնակության համար հարմարավետ դարձնելու համար։ Գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը տեղեկացրեց նաև, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Ավետիսյան դպրոցը կրկին իր դռներն է բացել Արցախի և Հայաստանի երեխաների համար՝ անվճար ուսումնական ծրագրեր առաջարկելով արվեստի ոլորտում։ Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը ողջունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կատարած աշխատանքն ու առաջիկա ծրագրերը՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությունը հայտնելով կազմակերպության նախաձեռնություններին։

Դեսպան Բայբուրդյանն իր հերթին Զավեն Խանջյանին  ներկայացրեց ՀՀ գլխավոր հյուպատոսության 2021թ․-ի ծրագրերը՝ կենտրոնանալով մի քանի կոնկրետ միջոռացումների վրա։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև ՀՀ գլխավոր հյուպատոսության, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և համայնքային այլ կառույցների համատեղ նախագծերի գաղափաները հանրակրթության ոլորտում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: