• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

3,239,500 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

08 հոկտեմբերի, 2020
3,239,500 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ – Հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդը ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համատեղ կազմակերպել էին հրատապ դրամահավաք՝ օրհասական պահին հայրենիքին աջակցելու և Արցախի դեմ Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական անհետաձգելի օգնություն տրամադրելու նպատակով։ Միջոցառման ընթացքում նվիրաբերվեց 3,239,500 միլիոն դոլար, որից 2,482.273-ն անմիջապես փոխանցվեց Հայաստան հիմնադրամին, իսկ մնացյալ գումարը նվիրատուների կողմից կփոխանցվի կարճ ժամանակում։
Համատեղ միջոցառումը հաշված օրերի ընթացքում մեկ հարկի տակ էր հավաքել ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, քաղաքական, հասարակական, բարեգործական, կրթական կազմակերպությունների ղեկավարներին և գործարարներին։ Ներկայացուցչական միջոցառումն արտացոլեց Հայաստան հիմնադրամի միջոցով հայրենիքին մարդասիրական աջակցության ձեռք մեկնելու՝ ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հավաքական պատրաստակամությունը, ինչը պատերազմի առաջին իսկ օրից դրսևորվում է ամբողջ հայ համայնքի շարունակական ֆինանսական մասնակցությամբ։
Հայրենիքին մարդասիրական օգնության ձեռք մեկնելուն ուղղված համատեղ միջոցառումն ինքնին ուղերձ էր՝ ջանքերը շարունակելու և բազմապատկելու անհրաժեշտության շեշտադրմամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: