• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԼՈՐԱ ՖՐԻԴՄԱՆԻՆ

08 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԼՈՐԱ ՖՐԻԴՄԱՆԻՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային խորհրարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Լորա Ֆրիդմանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Տավուշում ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած սադրիչ գործողությունների թեմային։ ՀՀ գլխավոր հյուպատոսը մանրամասն ներկայացրել է թե Հայաստանի սահմանին, թե Կալիֆորնիայում տեղի ունեցած իրողությունները։ Դեսպան Բայբուրդյանը և նահանգային խորհրդարանի անդամ Ֆրիդմանն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև համագործակցության վերաբերյալ Շրջանակային համաձայնագրին, որը 2019թ․ սեպտեմբերին ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ Նյու Յորքում։ Արմեն Բայբուրդյանը և Լորա Ֆրիդմանը նշել են, որ համաձայնագիրը պարարտ հող է ապահովել սերտ գործակցություն ծավալելու համար։ Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրել է ՀՀ-Կալիֆորնիա երկկողմ համագործակցության գերակա ուղղությունների վերաբերյալ տեղի ունեցած բանակցությունների ու քննարկումների մասին։
Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը գնահատել է Ներկայացուցիչների պալատի անդամի մասնակցությունը Կալիֆորնիայի հայկական օրենդրական խմբի (The California Armenian Legislative Caucus) աշխատանքներին, որի խորհրդի անդամ է հանդիսանում տիկին Ֆրիդմանը։
Դեսպան Բայբուրդյանը և նահանգային խորհրդարանական Ֆրիդմանը կարևորել են Հայաստանի և Կալիֆորնիայի միջև բազմակողմ սերտ գործակցության խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմամբ։
Լորա Ֆրիդմանը ներկայացնում է 43-րդ ընտրաշրջանը, որում ընդգրկված են Հարավային Կալիֆորնիայի ամենահայաշատ քաղաքները՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադինա, Հոլիվուդի Լիթլ Արմենիա, Լա Կրեսենտա-Մոնթրոզ, Լականյադա Ֆլինթրիջ և այլն։ Լորա Ֆրիդմանը նախագահում է Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հանձնաժողովը և Փոքր բիզնեսի ու ձեռնարկատիրության հարցերի հատուկ հանձնաժողովը։ Նա նաև անդամակցում է Արվեստի, զվարճանքի ինդուստրիայի, սպորտի, զբոսաշրջության և ինտերնետային մեդիայի, Ջրի, այգիների և անտառային հրդեհների հարցերի, Մարդկային ծառայությունների, ինչպես նաև Տրանսպորտի մշտական հանձնաժողովներին։ Մինչև նահանգային խորհրդարանի անդամի պաշտոնում ընտրվելը 2016 թվականին, Լորա Ֆրիդմանը հանդիսանում էր հայաշատ Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ և 2011-2012թթ․ եղել է Գլենդեյլի քաղաքապետը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: