• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ-ամերիկյան թանգարան՝ Գլենդեյլում

14 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը տիկնոջ՝ Իվետ Բայբուրդյանի հետ մասնակցեց Հայ-ամերիկյան թանգարանի նախագծին նվիրված գալա-ճաշկերույթին, որը տեղի ունեցավ Հոլիվուդի հայտնի Ray Dolby սրահում: Երեկոյին ներկա էին հազարից ավելի մասնակիցներ՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ, նահանգային ու քաղաքային պաշտոնյաներ: Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահ Թոնի Ատկինսը ողջունեց ներկաներին և ընդգծեց յուրահատուկ կապի առկայությունը ամերիկահայ համայնքի և Կալիֆորնիա նահանգի միջև: Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի նախագահ Քրիստին Բարգերը Հայ-ամերիկյան թանագարանի կառուցման նախագծին նվիրաբերեց մեկ մլն դոլար՝ Լոս Անջելեսի մարզի անունից: Հայ-ամերիկյան թանգարանի նախագծի համաձայն, կկառուցվի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթը ներկայացնող կենտրոն, որը կներառի շրջիկ և մշտական ցուցահանդեսներ, արվեստի կենտրոն, թանգարանային արխիվ, ուսումնական կենտրոն և այլ բաժիններ: Հայ-ամերիկյան թանգարանի նպատակն է՝ ներկայացնել ամերիկահայ համայնքնի մեծ ներդրումը ԱՄՆ մշակութային, կրթական ու հանրային կյանքում: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: