• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանանց միջազգային տոնը

08 մարտի, 2018

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ կանանց միջազգային ասոցիացիայի /AIWA/ համատեղ նախաձեռնությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում: Տոնական հավաքին հրավիրված էին համայնքի հասարակական, բարեգործական և մշակութային կառույցներում ներգրավված և ակտիվ գործունեությամբ աչքի ընկած ավելի քան 100 հայ կանայք: 
Միջոցառումը բացեց և հավաքվածներին շնորհավորեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ Նիկոլ Նշանյանը՝ մաղթելով նրանք հաջողություն և երջանկություն: Կանանց իրավունքների և նրանց գործունեության կարևորության մասին խոսեց նաև AIWA-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահ Սիլվա Խաչիկյանը: 
Հյուպատոս Արմելլա Շաքարյանը իր խոսքում ընդգծեց կանանց դերը մերօյա իրականության մեջ և պատասխանատվությունը, որը կանայք հավասարապես կիսում են տղամարդկանց հետ՝ տեղական նշանակության, թե համաշխարհային խնդիրներ լուծելու գործում: 
Հյուպատոսը նշեց, որ Հայաստանում նույնպես կանանց դերը մեծացել է գործարարության, լրագրության, բարձր տեխնոլոգիաների, իրավական և այլ ոլորտներում՝ ներառյալ ՀՀ Զինված Ուժերը: “Ես կասկած չունեմ, որ կանայք կշարունակեն հաջողությունների հասնել և առավել մեծ ձեռքբերումներ ունենալ նաև քաղաքական կյանքում: Հայաստանի կանանց անունից երախտագիտություն եմ հայտնում ձեզ շարունակական աջակցության համար: Ձեր նվիրումը մեր հայրենիքին իրապես նշանակալից է:”, նշեց Ա.Շաքարյանը:
ՀՀ գլխավոր հյուպատոսության, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի և Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոյի գրասենյակի կողմից շնորհավորական պատվոգրեր ստացան Լոս Անջելեսի տեղական կառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնող և իրենց գործունեությամբ աչքի ընկած հայ կանայք:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան երգիչներ Նարեկ Մակարյանը, Միստր X-ը և Grand Stage պարային համույթը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: