• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շշուկների մատյան

06 մարտի, 2018

Մարտի 6-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ-ռումինական մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի սենատի անդամ Վարուժան Ոսկանյանի հետ: Երեկոյի ընթացքում ներկայացվեց նրա “Շշուկների մատյան” հայտնի գրքի անգլերեն տարբերակը: Գրքում հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ողբերգությունը, փաստերով մանրամասնում պատմական դեպքերն ու իր ընտանիքի օրինակով ցույց տալիս ցեղասպանության ողբերգությունը հայ ընտանիքի համար: Շշուկների մատյանը թարգմանվել է 22 լեզվով և ներկայացվել ավելի քան 50 երկրում՝ համաշխարհային ճանաչում բերելով հեղինակին: Վարուժան Ոսկանյանն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2013-2015 թվականներին Հայաստանի, իսկ 2013-2014 թվականներին Ռումինիայի և Իսրայելի գրողների միությունների կողմից առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի: Շշուկների մատյանն առաջին անգամ հրատարակվել է 2009 թվականին Ռումինիայում և ճանաչվել Տարվա լավագույն գիրք:

Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը և առաքելությունը, որն ակամա ստանձնել է՝ աշխարհի տարբեր լեզուներով գիրքը թարգմանելով:

Հյուպատոս Արմելլա Շաքարյանը Վարուժան Ոսկանյանին հանձնեց ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից պատվոգիր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում նշանակալից ավանդի համար:

Մարտի 2-ին Վարուժան Ոսկանյանի Շշուկների մատյան գիրքը ներկայացվեց Լոս Անջելեսի “Հանդուրժողականության թանգարանում”: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսում Ռումինիայի և Ճապոնիայի գլխավոր հյուպատոսները, հրեական, ռումինական և հայ համայնքների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Արմելլա Շաքարյանը Վարուժան Ոսկանյանին երախտագիտություն հայտնեց Լոս Անջելես այցելելու, Շշուկների մատյան գիրքը տարբեր ազգերի ընթերցասերներին ներկայացնելու և դրանով իսկ Հայոց ցեղասպանության իրազեկման և դատապարտման գործին մեծապես աջակցելու համար:

Հանդիպման ավարտին Վարուժան Ոսկանյանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնց մեջ կային նաև Հոլոքոստի ականատեսներ: Տեղի ունեցավ նաև գրքի ստորագրման արարողություն:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: