• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ-մեքսիկական մշակութային շաբաթ

08 փետրվարի, 2018

Փետրվարի 2-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լոս Անջելեսում Հայաստանի և Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունների նախաձեռնությամբ ընդունեց հռչակագիր՝ ամեն տարի Լոս Անջելեսում փետրվարի 2-9-ը հայ-մեքսիկական մշակութային շաբաթ կազմակերպելու մասին: Հայ-մեքսիկական մշակութային շաբաթ հայտարարելու հռչակագիրը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդին էին ներկայացրել խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Մոնիկա Ռոդրիգեզը: Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Մոնիկա Ռոդրիգեզը նշեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել միջմշակութային երկխոսությունը և ճանաչելի դարձնել Լոս Անջելեսում ապրող երկու համայնքների մշակութային ու պատմական հարուստ ժառանգությունը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ մեքսիկական և, ընդհանրապես, լատինական համայնքի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են թե համայնքային և թե միջպետական համատեքստերում: Նա նաև կարևորեց, դաշնային իշխանությունների հետ համագործակցությանը զուգահեռ աշխատել նաև տեղական ինքնակառավարման մակարդակում, որտեղ համայնքների, էթնիկ խմբերի դերակատարությունը շատ մեծ է: Լոս Անջելեսում Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կառլոս Իուջինիո դե Ալբա Զեպեդան ընդգծեց տնտեսական, մշակութային նախագծերի առնչությամբ այլ համայնքների հետ համատեղ աշխատելու նպատակահարմարությունը, հավելելով, որ հայ-մեքսիկական մշակութային շաբաթը կողմերի երկրորդ համատեղ նախաձեռնությունն է անցած տարի կազմակերպված բիզնես-սեմինարից հետո: Գլխավոր հյուպատոսը շեշտեց, որ այն նախաձեռնությունը ևս մեկ կամուրջ կհանդիսանա մեր երկու պետությունների, կառավարությունների և ժողովուրդների միջև: 
Տեղեկանք. Հայ–մեքսիկական մշակութային շաբաթվա շրջանակներում Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունում մեքսիկական համայնքի համար կցուցադրվի «Խոստումը» ֆիլմը, իսկ Գլենդեյլում հայ համայնքի համար կկազմակերպվի մեքսիկական ֆիլմի ցուցադրություն: Նախատեսվում է նաև կազմակերպել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների այց հանրային դպրոց, որտեղ սովորում են և հայ և մեքսիկացի աշակերտներ, ինչպես նաև՝ հայկական կրթօջախ: Մշակութային շաբաթվա շրջանակներում կկազմակերպվի նաև հայ և մեքսիկացի լուսանկարիչների ֆոտոցուցահանդես:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: