• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 26-ամյակի տոնակատարությունը Լոս Անջելեսում

23 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ մեծ հանդիսությամբ նշվել է ՀՀ անկախության 26-ամյակը: Տոնակատարությանը մասնակցում էին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական և կրոնական կառույցների անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև դաշնային, նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Հյուպատոս Արմելլա Շաքարյանը բացման խոսքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ և Կալիֆորնիա նահանգի ղեկավար մարմինների ներկայացուցիչներին՝ ՀՀ անկախացման առաջին իսկ օրվանից երկրում իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփախումներին աջակցելու համար: Նա նաև ընդգծել է Սփյուռքի նշանակալի դերը հայ-ամերիկյան օրակարգի ձևավորման և հայոց պետականությունն ամրապնդման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:
Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ելույթներով հանդես են եկել Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամներ Էնթոնի Փորթանթինոն և Էդ Հերնանդեսը, ներկայացուցիչների պալատի անդամներ Լորա Ֆրիդմանը և Ռաուլ Բոքանիգրան, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Միթչ Օ՛Ֆերելը: Նրանք նաև հուշագրեր են հանձնել գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին:
ՀՀ անկախության տոնի առիթով գլխավոր հյուպատոսությունը ՀՀ վարչապետի անունից պատվոգրեր հանձնեց բժիշկ Ակիրա Իշիյամային, ով տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, և Կալիֆոնիայի նահանգային սենատի նախագահ Քևին Դե Լեոնի՝ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Պայծառ Թովմասյանին՝ արդյունավետ աշխատանքի համար: Տոնական երեկոն վարում էր ամերիկյան KTLA հեռուստատեսության հայազգի հեռուստամեկնաբան Էլինա Աբովյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: