• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը օտարերկրյա դիվանագետների համար

28 օգոստոսի, 2017

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Համայնքային խորհրդի օժանդակությամբ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում կազմակերպել էր «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար: Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ և Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված “The Promise” ինստիտուտի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում Հայաստանի և Սփյուռքի միացյալ ջանքերի շնորհիվ արձանագրվել է նշանակալից առաջընթաց, որի մեջ իր հաստատուն ներդրումն ունի նաև ամերիկահայ համայնքը: Արմելլա Շաքարյանը նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
“The Promise” ինստիտուտի տնօրեն Ասլի Բալին իր խոսքում նշեց, որ իրենց ինստիտուտի նպատակն է կյանքի կոչել «Խոստումը» ֆիլմի տեսլականը՝ պատրաստել մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների սերունդներ, որոնք հետամուտ կլինեն արդարադատությանն ու պատասխանատվությանը:
Ոջունելով ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությունը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Քաիթ Փարքերն ասաց, որ ինքը հպարտ է Կալիֆորնիայի համալսարանում ֆիլմի ցուցադրմամբ այսպիսի հրաշալի հնարավորությամբ, որը թույլ է տալիս ֆիլմի միջոցով տեսնել ու զգալ, թե ինչ է պատահում, երբ մարդը երես է թեքում մարդուց, հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ անտեսել պատմությունը:
Խոսոտւմը ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունն իր ելույթում ողջունեց նաև «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, պրոդյուսեր Կառլա Կարապետյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: