• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գործարար հանդիպում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

28 մայիսի, 2017

 Մայիսի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և #Կալիֆորնիա'յի խորհրդատվական ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ և ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի #Մկրտումյան'ը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենդրությանը, հեռանկարային ոլորտներին և գործարար պոտենցյալին:
Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև «#KPMG» միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության վերլուծությանը Հայաստանի ներդրումային հնարավորությունների, հարկային քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից ներդրողներին տրվող արտոնությունների մասին:
Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության ղեկավար Սթիվ Սամուելյանը նշեց, որ ամերիկյան գործարար դաշտի հետ հարաբերությունների նոր սկիզբ է դրվում, հավելելով, որ բիզնես-քննարկումները կշարունակվեն նաև առաջիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սթիվ Սամուելյանը հայտնեց, որ նախատեսվում է կազմակերպել ամերիկյան մի քանի խոշոր ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ներդրումային դաշտին տեղում ծանոթանալու և փոխգործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: