• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հեռուստակամուրջ՝ ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ հայ համայնքի միջև

01 մայիսի, 2017

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ հեռուստակամուրջ ՀՀ Սփյուռքի նախարարության և Լոս Անջելեսի հայ համայնքի միջև: Ավանդական հեռուստակամուրջին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարար Վահագն Մելիքյանը, նախարարության այլ պաշտոնյաներ: Լոս Անջելեսի հայ համայնքը ներկայացնում էին Մարիամյան – Դավիդյան, Հայ Օգնության Միության ներքո գործող, Համազգային, Ալեք Փիլիպոս կրթական հաստատությունների, Գլենդեյլի դպրոցների միացյալ մարմնի, “Հեքիաթն է կանչում”, Հայ-ամերիկյան թատերա-երաժշտական միության և այլ կրթական կառույցների ներկայացուցիչներ: 
Հեռուստակամուրջի նպատակն էր՝ քննարկել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և դրանց իրականացման հետ կապված հարցեր:
Հեռուստակամուրջի մասնակիցները խոսեցին “Արի տուն” հայրենաճանաչության ծրագրի, “Սփյուռք” ամառային դպրոցի, “Երգում ենք Կոմիտաս” համահակական փառատոնի, “Դու ինչ ես անում Արցախի համար” ծրագրի, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի և Հայ Առևտրային ցանցի 5-րդ ընդհանուր ժողովի մասին: 
Լոս Անջելեսի հայ համայնքի կրթական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ սփյուռքի նախարարությանը իրենց հուզող խնդիրների մասին և սփյուռքի նախարարի հետ քննարկել շատ խնդիրների լուծման ճանապարհները:
Կողմերը պայմանավորվեցին շարունակել պարբերական օնլայն հանդիպումների ավանդույթը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: