• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը Լոս Անջելեսում

24 ապրիլի, 2017

 Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Ապրիլի 23-ին, Մոնթեբելոյի հուշահամալիրում: 18 համայնքային կառույցներ միավորող Միացյալ մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված ավանդական ոգեկոչման արարողությանը մասնակցում էին ԱՄՆ կոնգրեսականներ, Կալիֆոնիայի նահանգային խորհրդարանի անդամներ, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնյաներ՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի գխավորությամբ: Բանախոսներն իրենց ելույթներում շեշտեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործն առաջ տանելու, դրան զուգահեռ նաև՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների զարգացմանն ու անվտանգությանը միասնաբար աջակցելու անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից ելույթով հանդես եկավ հյուպատոս Արմելլա Շաքարյանը:

-Այսօր ես կցանկանայի ընդգծել, թե ինչ ենք մենք ցանկանում մեր ժողովրդի, երկրի և տարածաշրջանի համար: Մենք չենք ցանկանում ապրել անցյալով: Մենք ցանկանում ենք հաշտվել մեր անցյալի հետ՝ ապագան կառուցելիս: Մենք չենք կարող ապագան միայնակ կառուցել, բայց և՝ չենք կարող այն կառուցել մի հարևանի հետ, որն ազնիվ չէ մեր ընդհանուր անցյալի հարցում:  Ի տարբերություն մեր հարևանի, որը վերջերս կայացած հանրաքվեից հետո ակնհայտորեն հետքայլ է անում ժողովրդավարության ճանապարհից, Հայաստանը առաջ է շարժվում՝ սահմանադրական փոփոխություններով, որոնց արդյունքում խորհրդարանը դարձավ երկրի թիվ մեկ հարթակը՝ գաղափարների և տեսակետների համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Մենք սկսել ենք տնտեսական և քաղաքական ազատությունների հանգեցնող բարեփախումների նոր ալիք՝ կարծրատիպերը կոտրելու, ճկուն տնտեսական քաղաքականություն վարելու և երկրի քաղաքական խնդիրներն ու վեճերը լուծելու նոր մոտեցումներ կիրառելու հեռանկարով: Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ գոյակցության բարդ ճանապարհին, ինչպես կարող է լինել խաղաղության ճանապարհը: Ես կցանկանայի երախտագիտություն հայտնել ԱՄՆ կոնգրեսի և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և մեր օրերում դրա կրկնության ու ժխտողականության կապի մասին լայն իրազեկման շարունակական ջանքերի համար,- իր ելույթում նշեց հյուպատոս Արմելլա Շաքարյանը:

Հիշատակի միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակը:

Ապրիլի 23- երեկոյան, Գլենդեյլի քաղաքային խորհրդի շենքի բակում, Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպությունը նախաձեռնել էր մոմավառության արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին ամերիկահայերը մասնակցեցին Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասում կազմակերպված ամենամյա բողոքի երթին: Համայնքին էին միացել ամերիկացի ընտրովի պաշտոնյաներ, ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակազմը, համայնքային կառույցների անդամներ, հոգևոր հայրեր: Հայ երիտասարդների կազմակերպած ցույցին մասնակցեց նաև հոլիվուդյան աստղ Դին Քեյնը:

-- Ես Հայաստանում էի վեց շաբաթ առաջ՝ փաստագրություն էի նկարահանում՝ ցեղասպանության մասին: Այսօր այստեղ եմ ՝ ուշադրություն գրավելու ճանաչման խնդրին, և հույս ունեմ, որ իբրև պետություն, մենք կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, այն, ինչը իրականում եղել է, այլապես այն կշարունակվի: Ահա այս մասին է իմ փաստագրական ֆիլմը:,-ասաց դերասանն իր ելույթում:

 

Օրվա երկրորդ կեսին ամերիկահայ համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել Լոս Անջելեսում Թուքիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Միջոցառումը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների միացյալ մարմինը: Այստեղ նույնպես հայ համայնքին էին միացել ԱՄՆ կոնգրեսականներ, նահանգային և քաղաքային պածտոնյաներ, ինչպես նաև՝ Կոլիֆորնիայի փոխնահանգապետ Գավին Նյուսոմը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: