• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հիշատակի օր» Լոս Անջելես շրջանում

21 ապրիլի, 2017

Լոս Անջելեսի շրջանային խորհրդում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում խորհրդի անդամները հռչակեցին Հայոց ցեղասպանության «Հիշատակի օր»: Փաստաթղթի համաձայն՝ ապրիլը ճանաչվեց Հայոց պատմության ամիս: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական – քաղաքական, կրոնական կառույցների անդամներ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ուղղված իր խոսքում նախաձեռնության հեղինակ, կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որպեսզի մարդիկ չմոռանան՝ ինչ է տեղի ունեցել: «Ամեն տարի մենք միանում ենք հայ համայնքին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչ ուղղում Սպիտակ տանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել հարյուր տարի առաջ և շարունակում է կրկնվել՝ տարբեր դրսևորումներով», ասել է նա:
Իր ելույթում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը նշեց, որ մինչ օրս ականատես ենք լինում բռնության, անհանդուրժողականության, զանգվածային սպանության և տեղահանության դեպքերի: Տվյալ հանգամանքը հավաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը, քանզի հենց անպատժելիությունն է ճանապարհ հարթել դրա կրկնության համար: ՀՀ ներկայացուցիչը նաև ներկայացրեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող նախաձեռնությունները՝ կարևորելով այդ չարիքի դեմ միջազգային հանրության միասնական պայքարի անհրաժեշտությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: