• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մեքսիկայի գլխավոր հյուպատոսի հանդիպումը հայ գործարարների հետ

06 ապրիլի, 2017

Լոս Անջելսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Մեքսիկայի գլխավոր հյուլատոս Կառլոս Իուջինիո դե Ալբա Զեպեդան հանդիպեց ամերիկահայ մոտ երկու տասնյակ գործարարների հետ: Նա ներկայացրեց հայ-մեքսիկական գործարար հետաքրքրության ուղղությունները և այն ոլորտները, որոնք հեռանկարային են փոխշահավետ բիզնես-նախագծերի իրականացման համար: 
Կառլոս Իուջինիո դե Ալբա Զեպեդան հայ գործարարներին ներկայացրեց աշխարհում մեծությամբ 14րդ տնտեսությունն ունեցող Մեքսիկայի առաջատար ուղղությունները, որոնցում իրականացվելիք գործարար-ծրագրերով հնարավոր կլինի կամրջել հայկական և մեքսիկական համայնքներն ու գործարար կապեր ստեղծել նաև երկու պետությունների միջև:
-Շատ հաճելի է տեսնել այսքան հայ բիզնեսմենների, որոնք հասկանում և կարևորում են գործակցության հնարավորությունները: Հուսով եմ՝ նրանցից ոմանք կանեն առաջին քայլերը: Չէ որ այս հանդիպումների նպատակն էլ հենց դա է: Ամեն անգամ մի փոքր ավելին իմանալ բիզնես պոտենցիալի ու ներդրումային հնարավորությունների մասին,-իր խոսքում նշեց Մեքսիկայի գլխավոր հյուպատոսը: 
Քննարկմանը մասնակցում էր նաև Հայ-ամերիկյան գործարար-խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը, որը շեշտեց հայ - մեքսիկական գործարար կապերի միջոցով երկու երկրների միջև հարաբերությունն աշխուժացնելու կարևորությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քննարկումը չուշացնել՝ գործարար հետաքրքրությունները գործնական դաշտ տեղափոխելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: