• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալել էր Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կառլոս Իուջինիո դե Ալբա Զեպեդային և հյուպատոսության աշխատակիցներին:

14 մարտի, 2017

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալել էր Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կառլոս Իուջինիո դե Ալբա Զեպեդային և հյուպատոսության աշխատակիցներին: ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը շեշտել է երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների սերտ գործակցության կարևորությունը մի նահանգում, որն աչքի է ընկնում հայ և մեքսիկական ստվար համայքների առկայությամբ: 
Մեքսիկայի գլխավոր հյուպատոսը նշել է ներգաղթային, մշակութային և տնտեսական ոլորտները՝ իբրև երկկողմ գործակցոթւյան հեռանկարային ուղղություններ: Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ հայ-մեքսիկական գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, ինչի վկայությունն է անցյալի հաջող փորձը: Նախկինում կազմակերպված հայ-մեքսիկական էքսպո ցուցահանդեսները հայ և մեքսիկացի գործարարների համար հնարավորություն են ստեղծել ծանոթանալ միմյանց կարողություններին և շուկաների պահանջարկին: Նմանատիպ գործակցություն նախատեսվում է ծավալել նաև առաջիկայում՝ կազմակերպել հայ և մեքսիկացի գործարարների հանդիպում՝ գործակցության փոխշահավետ ուղությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են գնահատում նաև զբոսաշրջության ոլորտը: 
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առաջիկա հանդիպմանը ստորագրել փոխընմռնման հուշագիր: 
Մեկ այլ պայմանավորվածության համաձայն, Լոս Անջելեսում առաջիկա ամիսներին կկազմակերպվի հայ-մեքսիկական մշակութային շաբաթ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: