• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես

20 հոկտեմբերի, 2016

 Լոս Անջելեսում շարունակվում են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները: ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլի քաղաքային խորհրդի համատեղ ջանքով Գլենդեյլի քաղաքապետարանի շենքում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված 150 լուսանկարները պատմում են 1990-2016թթ. ժամանակաշրջանում Հայաստանի մշակութային, տնտեսական, քաղաքական, գիտական ու հասարակական ոլորտներում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին: Բացման արարողությանը ցուցահանդեսի հեղինակ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը նշեց, որ միջոցառման նպատակն է հայ և օտարազգի հանրությանը ներկայացնել ՀՀ անկախության ճանապարհը: ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանն իր ելույթում ընդգծեց, որ ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ հնարավոր է եղել բազմաթիվ խնդիրներ հաղթահարել ու հաջողություններ արձագանքել: Գլեդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը իր խոսքում կարևորեց նման ցուցահանդեսի բացումը Գլենդեյլում, որով քաղաքի բազմազգ բնակչությանը լրացուցիչ հնարավորություն է ընձեռվել լուսանկարների միջոցով ծանոթանալու Հայաստանի նորագույն պատմությանը և հայ համայնքին: Միջոցառմանն Արմելլա Շաքարյանը շնորհակալագիր հանձնեց Վարդան Ղարպետյանին՝ հյուպատոսության հետ համագործակցելու և նմանատիպ միջոցառում կազմակերպելու հարցում օժանդակություն ցուցաբերելու հարցում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: