• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ Լոս Անջելեսում

05 հոկտեմբերի, 2016

 Լոս Անջելեսում շարունակվում են Հայաստանի Անկախության 25-րդ տարեդաձին նվիրված միջոցառումները: ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Իրանահայերի միության համատեղ ջանքերով միջոցառումների շարքը շարունակվեց տոնական համերգով, որին մասնակցեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Փասադինա քաղաքի Ամբասադոր սրահում, տաղանդավոր ջութակահարը և Բելֆրի սիմֆոնիկ նվագախումը՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ, ներկայացրին Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները՝ բալետային սյուիտները և ջութակի կոնցերտը: Դահլիճը մեծ ոգևորությամբ արձագանքեց համերգին, որից հետո հնարավորություն ունեցավ շփվել երաժիշտների հետ, հիացմունքն արտահայտել ու լուսանկարվել անվանի ջութակահարի հետ:

ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված տոնական համերգին ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գ. Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամներ, արվեստագետներ, համայնքային կառույցների անդամներ և բազմաթիվ երաժշտասերներ:

-Խորհրդանշական էր Լոս Անջելեսում ՀՀ անկախության 25-ամյակի առիթով տոնական համերգը, որում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ: Դա ևս մեկ ապացույց էր, որ մեր ժողովրդի ներդրումը մեծ է եղել և շարունակում է նշանակալից լինել համաշխարհային արվեստի ասպարեզում: Սա նաև ևս մեկ ապացույց էր, որ Հայրենք - Սփյուռք կապերը, որ զորացել են անցած 25 տարիների ընթացքում, շարունակում են ամրապնդվել նաև մշակույթի միջոցով,-համերգից հետո ասաց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վ. Մկրտումյանը:

Նա նշեց, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները Լոս Անջելեսում կշարունակվեն նաև հոկտեմբերին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: