• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի տոնակատարությունը Լոս Անջելեսում

21 սեպտեմբերի, 2016

 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին: Երեկոյի մեկնարկը տվեցին Արևիկ մանկական երգչախմբի սաները՝ ՀՀ օրհներգը հնչեցնելով:
Բացման խոսքով հանդես եկավ հյուպատոս Արմելլա Շաքարյանը` ազդարարելով Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքի սկիզբը: Նա իր խոսքում ընդգծեց, որ հայ ժողովրդի Հայաստան-Արցախ –Սփյուռք եռամիասնությունը պատվով է անցել բոլոր փորձությունները: “1991 թվականի անկախության հանրաքվեն ժամանակակից պատմության պայծառ էջերից մեկն է, երբ հայ ժողովուրդը արտահայտեց իր մեկդարյա կամքը՝ ապրելու ազատ, անկախ և տնօրինելու սեփական ճակատագիրը: Սեպտեմբերի 21-ը դարձել է մեր հավատի, նվիրումի և վստահության խորհրդանիշը:”, իր խոսքում նշեց Ա. Շաքարյանը:
Ամերիկահայ գործիչ Մեթյու Քարանյանը ներկայացրեց իր պրեզենտացիան՝ “Անկախ Հայաստանը աշխարհասփյուռ հայերին օժտեց քաղաքական ձայնով՝ միջազգային ասպարեզում հանդես գալու համար” խորագրով:
Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահ Քևին դե Լեոնը: Նա նաև իր հայազգի օգնական Պայծառ Թովմասյանի միջոցով փոխանցեց դեպի Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամաս տանող ցուցանակի կրկնօրինակը: Միջոցառմանը ներկա էր նաև Գլենդեյլի քաղաքապետ Փոլա Դիվայնը: Նա շնորհավորեց հայ 
համայնքին և աշխարհասփյուռ հայերին՝ Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով, որակելով այն որպես ամենակարևոր արժեք, անդրադառնալով նաև Արցախի անկախությանը՝ որպես մեկ այլ ահռելի նվաճում: "Ես եղել եմ Հայաստանում, հրաշալի երկիր է: Միշտ զարմացրել է ինձ, թե որքան մեծ սիրտ ունեն հայերը, որքան տքնաջան են աշխատում՝ հանուն իրենց ընտանիքների և հանուն հայրենիքի: Անչափ ոււրախ եմ և շնորհակալ , որ ընդունված եմ ձեր մեծ համայնքում", ասաց Գլենդեյլի քաղաքապետը: 
Տոնական երեկոյի ընթացքում բացվեց հայտնի նկարչուհի Էլիզաբեթ Շահինյանի(Լիզո) աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ Անկախության տոնին:
ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը Էլիզաբեթ Շահինյանին և Մեթյու Քարանյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության Արշիլ Գորկի մեդալ՝ Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նպաստ բերելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: