• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Գլենդելի միջև ձևավորված երկարամյա բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված ընդունելություն

30 հուլիսի, 2026

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է ընդունելություն Գլենդելի քաղաքային իշխանությունների, ոստիկանության և հրշեջ ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նշելու Գլենդել քաղաքի հետ տարիների ընթացքում ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Գլխավոր հյուպատոսն իր խոսքում բարձր է գնահատել Գլենդելի քաղաքային իշխանությունների հետևողական ջանքերն ու առաջնորդությունը՝ քաղաքի բարեկարգման, անվտանգության ապահովման և կայուն զարգացման գործում։

Կարևորել է Հայաստանի և Գլենդելի միջև ձևավորված սերտ ու շարունակական համագործակցությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Կապան–Գլենդել և Գյումրի–Գլենդել քույր քաղաքներ ձևաչափով փոխգործակցությունը։

Անդրադառնալով Գլենդելում հայկական համայնքի նշանակալի դերակատարությանը՝ Գլխավոր հյուպատոսը նշել է, որ այն կարևոր կամուրջ է Հայաստանի և Գլենդելի միջև, որը նպաստում է երկկողմ տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը։

Ա․Ավետիսյանը վերահաստատել է համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: