• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանի աշխատանքային այցը ԱՄՆ Կոլորադո նահանգ

27 հունիսի, 2026

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը այցելել է Կոլորադոյի Դենվեր քաղաք։ Այցի ընթացքում Գլխավոր հյուպատոսին ուղեկցել են Կոլորադոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Տիգրան Մուրադյանը և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։

Աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Դենվերի Համաշխարհային Առևտրի կենտրոնի Կապերի ընդլայնման հարցերով տնօրեն Քերըն Մուրի, GlobanMindEd-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քերըլ Քարտերի, Դենվերի տնտեսական զարգացման և հնարավորությունների գործակալության գլոբալ ներգրավվածության հարցերով տնօրեն Ստեֆանի Գարնիքայի, Տնտեսական զարգացման և միջազգային առևտրի գրասենյակի գլոբալ բիզնեսի զարգացման տնօրեն Միշել Հադվիգերի և նույն գրասենյակի դիվանագիտության հարցերով ավագ համակարգող Քրիստիան Թոմասի և նշված կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Կոլորադո նահանգի հետ տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Ավրորա քաղաքում Գլխավոր հյուպատոսը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Կողմերն անդրադարձել են տեղի հայ համայնքի գործունեությանը, ինչպես նաև քննարկել ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր։ Ավրորայի քաղաքապետը ՀՀ գլխավոր հյուպատոսին է հանձնել Ավրորա քաղաքի բանալին՝ ի նշան Հայաստանի և Ավրորայի միջև բարեկամության

Գլխավոր հյուպատոսը հանդիպել է Կոլորադոյի հայ համայնքի կին առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ սերնդի կրթությանն առնչվող հարցեր՝ դրանում ընդգծելով կանանց ակտիվ ներգրավվածության կարևորությունը։

Ա.Ավետիսյանը Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով մասնակցել է Դենվերի Հայ Առաքելական նոր եկեղեցու օծման և անվանակոչման արարողությանը։ Իր խոսքում Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է համայնքին պատմական իրադարձության առթիվ՝ ընդգծելով եկեղեցու կարևոր դերը համայնքի համախմբման, ազգային արժեքների փոխանցման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: