• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանի այցը Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք

28 մայիսի, 2026

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը այցելել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք։ Այցի ընթացքում Գլխավոր հյուպատոսին ուղեկցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։

Աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հյուպատոսն այցելել է Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարան և հանդիպել է Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի համակարգող և Հայագիտության կենտրոնի ղեկավար պրոֆ․Բարլո Տեր-Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կալիֆորնիայում հայագիտական կենտրոնների ներգրավվածությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Գլխավոր հյուպատոսը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է դրել Համալսարանի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին։

Գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի շրջանի Կառավարիչների խորհրդի անդամ Նաթան Մեգսիգի (5-րդ շրջան), Ֆրեզնոյի Առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ, համայնքային առողջապահական համակարգի ֆոնդերի զարգացման հարցերով ղեկավար Կրիստա Շորթ Էյչլիի և գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Միլերի, Ֆրեզնո քաղաքի տնտեսական զարգացման հարցերով տնօրեն Քլիֆ Լոնգի և Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի Ջրային ռեսուրսների, էներգետիկայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Էրիկ Հեդենի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա շրջանակային համաձայնագրով նախատեսված ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ նշելով գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի, ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ոլորտներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև փոխադարձ այցելությունների իրականացման կարևորությունը։ Ընդգծվել է Էջմիածին-Ֆրեզնո քույր քաղաքներ ձևաչափով համագործակցության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության կարևորությունը։

Գլխավոր հյուպատոսը մասնակցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի կողմից կազմակերպված Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա էին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր, դատական իշխանությունների, Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում նշել է, որ Մայիսի 28-ն ունի պատմական և խորհրդանշական կարևոր նշանակություն՝ ընդգծելով պետականության պահպանման և ամրապնդման, խաղաղ և զարգացած երկիր կառուցելու գործում յուրաքանչյուր հայի պատասխանատվությունը։

Այցի ավարտին Գլխավոր հյուպատոսն այցելել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան և ծանոթացել թանգարանում ներդրված նորարարական լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով ներկայացնել Սարոյանի կյանքն ու ստեղծագործությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: