• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոսն այցելել է Կալիֆորնիայի համալսարանի Փրոմիս ինստիտուտ

11 մայիսի, 2026

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանն այցելել է Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Փրոմիս ինստիտուտ (Promise Armenian Institute)։ Այցի ընթացքում Գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի համալսարանի` միջազգային ուսումնասիրությունների և գլոբալ ներգրավվածության հարցերով ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Սինդի Ֆանի, Փրոմիս ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Անն Կարագյոզյանի և Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։

Այցի ընթացքում Գլխավոր հյուպատոսին են ներկայացվել Ինստիտուտի գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները՝ Հայագիտական հետազոտություններ, Հայոց ցեղասպանության և Միջճյուղային/ ինտերդիսցիպլինար ուսումնասիրություններ, և առանձին ոլորտներում իրականացվող կրթական ծրագրերը, ինչպիսիք են՝ առողջապահությունը, հնագիտությունը, ազգագրությունը, hասարակական գիտությունները (սոցիոլոգիա), ճարտարագիտությունն ու ֆիզիկական գիտությունները, հայկական երաժշտությունը, արվեստը և մշակույթը։

Գլխավոր հյուպատոսը, բարձր գնահատելով Հարավային Կալիֆորնիայի նշանավոր համալսարաններից մեկում 2019 թվականից ի վեր գործող հայագիտական ինստիտուտի գործունեությունն ու առաքելությունը, կարևորել է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը՝ առանձնահատուկ նշելով Հայաստանի կրթական հաստատությունների և հետազոտական կենտրոնների հետ սերտ փոխգործակցությունը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը և լավագույն փորձի փոխանակման/ուսումնասիրման նպատակով մասնագիտական և ոլորտային փոխայցելությունների կազմակերպումը։

Այցի ավարտին Գլխավոր հյուպատոսը շրջայց է կատարել Ինստիտուտում, Կալիֆորնիայի համալսարանի և ուսանողական քաղաքի/կամպուսի տարածքում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: