• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Գլենդելի և քույր քաղաքների միջև համագործակցությանը նվիրված միջոցառմանը

10 մարտի, 2026

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Գլենդելի և իր քույր քաղաքների միջև համագործակցությանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Դոմինիկանայի Հանրապետության, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Մեքսիկայի և Ֆիլիպինների գլխավոր հյուպատոսները և ներկայացուցիչները։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում կարևորել է Կապան-Գլենդել, Գյումրի-Գլենդել քույր քաղաքներ ձևաչափով, ինչպես նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի հետ բարեկամության քաղաք ձևաչափով համագործակցությունը՝ նշելով, որ կշարունակի ջանքեր գործադրել այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Նույն օրը Գլենդելի քաղաքային խորհդի հերթական նիստի ընթացքում Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը Գլխավոր հյուպատոսներին է հանձնել խրախուսական պատվոգրեր՝ գործադրված ջանքերի և ձևավորված համագործակցությունը խորացնելու հանձնառության համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: