• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Հայաստան-Ճապոնիա բարեկամությանը նվիրված միջոցառմանը

12 փետրվարի, 2026

Փետրվարի 12-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդարանում մասնակցել է հայ և ճապոնական համայնքների բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել Լոս Անջելեսում Հայաստանի և Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական անձնակազմի, Գլենդել և Բըրբանք քաղաքների քաղաքային խորհուրդների, Առաջնորդարանի թեմական խորհրդի, հայ և ճապոնական համայնքների ներկայացուցիչներ։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում կարևորել է հայ և ճապոնական համայնքների բարեկամությանը նվիրված նման միջոցառումների անցկացումը, երկու համայնքերի միջև փոխգործակցությունը, որն արտացոլում է մարդասիրական արժեքների վրա հիմնված երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: