• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում։

13 ապրիլի, 2025

Ս․թ․ ապրիլի 13-ին Գլենդեյլում կայացավ Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը։ Միջոցառման ընթացքում հատուկ մեծարվեց "Cochlear" լսողական իմպլանտների ծրագրի համահիմնադիր դոկտոր Ակիրա Իշիյաման, ով վերջին երկու տասնամյակի ընթացքում Հայաստանում անվճար վիրահատել է լսողական լրջագույն խնդիրներ ունեցող 250-ից ավել երեխաների և տեղադրել նորարական Cochlear իմպլանտը՝ վերջիններիս շնորհելով լսողության բերկրանքը։ Դր․ Իշիյամայի և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալփի Աքարագյանի ջանքերի շնորհիվ ամեն տարի 15-20 երեխա ստանում է վերոնշյալ իմպլանտատը, ընդ որում յուրաքանչյուր սարքի արժեքը մոտ 20,000 ԱՄՆ դոլար է։ Երեկոյի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց նաև տկն․ Մարի Նաջարյանին և Հայկուհի Քավուքջյանին, ովքեր տասնամյակներ շարունակ էական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին, հատկապես երկրի առողջապահական համակարգին։ Երեկոյին հրավիրված էին բազմաթիվ քաղաքային և նահանգային ներկա և նախկին պաշտոնյաներ։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանն իր խոսքում Հայկական միջազգային հիմնադրամի ղեկավարությանը և անդամներին շնորհավորեց հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ, ապա խորին շնորհակալություն հայտնեց ճապոնացի բժիշկ Ակիրա Իշիյամային՝ տարիներ շարունակ Հայաստանի լսողության ծանր խնդիրներ ունեցող 250-ից ավել երեխաներին "փրկելու" և նորմալ կյանքին վերադարձնելու համար։ Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսքեր հղեց նաև երեկոյի ընթացքում հատուկ պատվի արժանացած երկու հայ բարերար կանանց։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: