• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Էլիզաբեթ Աղբաբյանի մեծարման միջոցառում Լոս Անջելեսում

01 մարտի, 2025

Ս․թ․ մարտի 1-ին Լոս Անջելեսի "Կալիֆորնիա" ակումբում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված լոսանջելեսահայ հայտնի բարերար, համայնքային կյանքի ակտիվ դերակատար Էլիզաբեթ Աղբաբյանի մեծարմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից, որին հենց հիմնականում ուղղված է եղել տկն․ Աղբաբյանի տասնամյակներ տևած աջակցությունը։ Վերջինիս ամուսինը՝ դր․ Միհրան Աղբաբյանը եղել է ՀԱՀ հիմնադիր նախագահը։ Միջոցառմանը հրավիրված էր և ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Նա իր խոսքում նշեց, որ  ցանկացած երկրի ապագայում կարևորագույն դերակատարում ունի որակյալ կրթությունը, և որպես Հայաստանում նման կրթություն տվող օջախ բերեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի օրինակը։ Երախտիքի խոսքեր հղվեցին նաև օրվա հերոսուհուն՝ Էլիզաբեթ Աղբաբյանին՝ Հայաստանին մատուցած բացառիկ և հետևողական ծառայությունների համար։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանը, ով տկն․ Աղբաբյանին հանձնեց "Legacy of Grace" մրցանակը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: