• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Երևանի քաղաքապետի այցը Լոս Անջելես

25 նոյեմբերի, 2024

Ս․թ․ նոյեմբերի 23-ից 29-ը Լոս Անջելեսում էր գտնվում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։ Նոյեմբերի 25-ին քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը։ Հանդիպմանը մասնակցեց  Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ, վերջին երկու տարում նաև խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լոս Անջելես և Երևան քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարները։ Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետարանի և Լոս Անջելես քաղաքի «Տեղեկատվական տեխնոլոգիական» գործակալության միջև ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր», որը վերաբերում է տեխնոլոգիաների միջոցով բարձրորակ ծառայություններ մատուցելուն և «խելացի» լուծումներին:

Այցի ընթացքում քաղաքապետ Ավինյանը հանդիպումներ ունեցավ Լոս Անջելեսի տրանսպորտի, կառուցապատման/շինարարության և անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման վարչություններում, ինչպես նաև այցելեց Լոս Անջելեսի սանիտարական և շրջական միջավայրի գործակալություն և աղբի, թափոնների հավաքման և  վերամշակման,  օրգանական նյութերի հավաքման աշխատանքներով զբաղվող «Աթենք» մասնավոր ընկերություն:

Պատվիրակության այցը Լոս Անջելես ամփոփվեց նոյեմբերի 26-ին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ։ Ընդունելությանը մասնակցեցին Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Ադրին Նազարյանը, ինչպես նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Արտաշես Քասախյանը, Արա Նաջարյանը, Վարդան Ղարպետյանը, Գլենդել քաղաքի կառավարիչ Ռուբիկ Գոլանյանը և այլ պաշտոնատար անձինք։ Ընդունելության սկզբում հյուրերին ողջունեց գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, ապա այցի և հանդիպումների վերաբերյալ իրենց տպավորություններով և գնահատականներով կիսվեցին Փոլ Քրեքորյանը և քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: