• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի այցը Լոս Անջելես։

30 հուլիսի, 2024

Ս․թ․ հուլիսի 30-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սբ․ Ղևոնդ եկեղեցու "Համփար" սրահում տրվեց "ԵՊՀ բարեկամներ" հիմնադրամի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցեցին Լոս Անջելեսում գտնվող ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Պաշտոնոկան գալա ընթրիքը կազմակերպվել էր Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք․ Տերտերյանի կողմից։ Ի թիվս այլ հյուրերի, հիմնադրամի մեկնարկին մասնակցեց և ելույթ ունեցավ նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Հուլիսի 31-ին Գլենդեյլում ստորագրվեց ԵՊՀ, Հայ իրավաբանների միության և ՀՀ գլխավոր դատախազության միջև մտադրությունների վերաբերյալ հայտարարություն՝ նպաստելու իրավաբանական կրթության և պրակտիկայի արդիականացման ու կատարելագործման ոլորտում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև զարգացնելու ժամանակակից իրավաբանական կրթությունը Հայաստանում։ Փոխգործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում հիմնադրելու իրավաբանական լաբորատորիա։ Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Քալիֆորնիայի գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Աշվանյանը, Հայ իրավաբանների միության նախագահ Լյուսի Վարպետյանը, ընթերցվեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: