• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը Լոս Անջելեսում

29 հունիսի, 2024

Հունիսի 29-ին Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյ հանրահայտ համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Այն կայացավ սիմֆոնիկ նվագախմբի՝ ԱՄՆ անդրանիկ շրջագայության շրջանակներում, որի ընթացքում համերգներ էին տրվել նաև Բոստոնում և Նյու Յորքում։ Նվագախմբի ղեկավար ու տաղանդավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը մի քանի ժամով լեփլեցուն դահլիճին տեղափոխեցին Արամ Խաչատրյանի կախարդական աշխարհ։ Համերգի ծրագիրը ներառում էր բացառապես հանճարեղ Արամ Խաչատրյանի գործերը՝ հանդիսավոր պոեմ, ջութակի կոնցերտ, հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից։ Համերգն անցավ շռնդալից հաջողությամբ, հանդիսատեսը երկար ժամանակ «չէր թողնում» երաժիշտներին լքել բեմը, նրանք մի քանի անգամ կրկնակի կատարումներ ունեցան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: