• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ Ֆրեզնոյում

28 հունիսի, 2024

Հունիսի 28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատության հովանու ներքո Ֆրեզնոյի Սբ․ Պողոս Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրահում տեղի ունեցավ համերգ նվիրված աշխարհահռչակ հայազգի երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին։ Համերգը կազմակերպվել էր Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով։ Համերգի ընթացքում Շառլ Ազնավուրի հիասքանչ երգերը հանդիսատեսին մատուցեց ֆրանսահայ երգիչ Դավիթ Լուսակյանը։

Համերգին իրենց մասնակցությունն ունեցան Ֆրեզնոյի հայ համայնքի, ինչպես նաև Ֆրեզնոյում և Սան Ֆրանցիսկոյում հավատարմագրված՝ Մեքսիկայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչներ։ Համերգի ավարտին կարճ ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, ով անդրադարձավ հայ ժողովրդի և Հայաստանի կյանքում Շառլ Ազնավուրի՝ երկար տարիներ ունեցած անկրկնելի և վիթխարի դերակատարմանը, շնորհակալություն հայտնեց Ֆրեզնոյի հայ համայնքին, հատկապես պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանին այդ հրաշալի երեկոն կազմակերպելու համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: