• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՆ ՀՈԱՔԻՆ ՀՈՎԻՏ ԵՎ ՖՐԵԶՆՈ

03 հունիսի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՆ ՀՈԱՔԻՆ ՀՈՎԻՏ ԵՎ ՖՐԵԶՆՈ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՖՐԵԶՆՈ - Մայիսի 28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային այց կատարեց Սան Հոաաին հովիտ և վարչական կենտրոն Ֆրեզնո։ Ֆրեզնոյի շրջանն առաջին վայրն է, որտեղ արմատներ է գցել ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքը։ Հայերն այստեղ հաստատվել են դեռևս 1880-ական թվականներից։ Այստեղ այժմ բնակվում է 50 հազար հայ։
Եռօրյա այցը կազմակերպել էր Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։ Դեսպանի առաջին աշխատանքային հանդիպումը կայացավ կրոնական գործիչների հետ։ Ա․ Բայբուրդյանը հանդիպեց Հայ առաքելական և հայ ավետարանական եկեղեցիների հոգևոր հովիվների հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Սփյուռք սերտ գործակցության թեմաներ՝ ի բարօրություն հայրենիքի։ Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելեց Ֆրեզնոյի հայկական գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցեց Վիլիամ Սարոյանի շիրիմին։ Այցի առաջին օրը դեսպան Բայբուրդյանը մասնակցեց նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության Դանիել Վարուժան մասնաճյուղի նախաձեռնած Տաղանդների շոուին, որը կազմակերպվել էր ՀՀ անկախության տոնի առթիվ։ ՀՀ գլխավոր հյուպատոսին հյուրընկալեցին նաև Չառլի Քեյան ամենօրյա հայկական դպրոցում։ Արմեն Բայբուրդյանը շրջայց կատարեց կրթօջախում։ Նույն օրը դեսպան Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Ֆրեզնոյի բոլոր հայկական կազմակերպությունների և կուսակցությունների ղեկավարների հետ։ Քննարկվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցության ուղղությունները։ Դեսպան Բայբուրդյանը երախտագիտություն հայտնեց 44-օրյա պատերազմի օրերին Ֆրեզնոյի հայ համայնքի՝ Արցախին ֆինանսական աջակցության համար։ Քննարկվեց նաև հայ համայնքի դերը և գործունեության ուղղությունները Հայրենիք-Սփյուռք համատեքստում։
Դեսպան Բայբուրդյանը այցի շրջանակներում եղավ նաև Եդեմ քաղաքում, որտեղ այցելեց Սբ․ Մաիրիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի։ Գլխավոր հյուպատոսը հյուրընկալվեց քահանա Մաշտոց Քեշիշյանին և ծխական խորհրդի նախագահ Մայրոն Շեքլյանին։ Այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը եղավ նաև Հայ Ավետարանական երկու եկեղեցիներում (Pilgrim Armenian Congregational Church, First Armenian Presbyterian Church): Ա․ Բայբուրդյանը հանդիպեց եկեղեցական խորհուրդների անդամների և վերապատվելիներ Գրեգ Հարությունյանի և Ներսես Բալաբանյանի հետ, որոնք ներկայացրին Հայ ավետարանական եկեղեցիների գործունեությունը։
Դեսպան Բայբուրդյանն այցելեց նաև Ֆաուլեր քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, որը հիմնադրվել է 1910 թվականին և համարվում է Սան Հոաքին հովտի ամենահին հայկական եկեղեցին։ Գլխավոր հյուպատոսին հյուրընկալեցին Տեր Կոմիտաս Զոհրաբյանը և խորհրդի անդամները։ Արմեն Բայբուրդյանը ներկա գտնվեց սուրբ պատարագին, որից հետո մասնակցեց ընդունելությանը՝ ծխականների հոծ ներկայությամբ։
Աշխատանքային այցի շրջանակում դեսպան Բայբուրդյան Ֆրեզնոյի Սբ․ Պողոս Հայ Առաքելական եկեղեցու տարածքում կազմակերպված միջոցառմանը՝ նիրված Հայաստանի Հանրապետության տոնին։ Հոգևոր հայրերն իրականացրին դրոշի օրհնման արարողություն և հանրապետական մաղթանք։ Գլխավոր հյուպատոսն որպես բանախոս հանդես եկավ ծավալուն ելույթով՝ <<Հայ ժողովրդի անկախ պետականություն կերտելու նվիրական իղձերը և դրանց իրականացման ճանապարհը>> խորագրի ներքո։ Միջոցառումը կազմակերպել էին Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավար, պրոֆ․ Բարլո Տեր-Մկրտչյանը և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։
Այցի արդյունքների, ինչպես նաև Արցախին և Հայաստանին առնչվող շատ թեմաների մասին դեսպան Բայբուրդյանը խոսեց տեղական ռադիոալիքի “All Things Armenian” հաղորդման շրջանակում պրոֆ․ Բարլո Տեր-Մկրտչյանին տված հարցազրույցի ընթացքում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: