• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՍԱԿՐԱՄԵՆՏՈ

01 հունիսի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՍԱԿՐԱՄԵՆՏՈ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՍԱԿՐԱՄԵՆՏՈ - Մայիսի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն այցելեց Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո և աշխատանքային հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային Ասամբլեայի խոսնակ Էնթոնի Ռենդոնի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Կալիֆորնիայի նահանգային ասամբելայի անդամ Ադրին Նազարյանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համագործակցության օրակարգի հարցեր՝ միտված գործընկերության խորացմանը։ Դեսպան Բայբուրդյանը զրուցակիցներին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և Արցախում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներթափանցման, վեց հայ զինվորականի գերևարման, մեկ զինվորականի սպանության մասին, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի ագրեսիվ քայլերի անթույլատրելիության վերաբերյալ։
Նույն օրը Կալիֆորնիայի նահանգային Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանն ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ դեսպան Արմեն Բայբուրդյանի՝ Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբակցության անունից։ Միջոցառմանը ներկա էին Կալիֆորնիայի Սենատի փոքրամասնության առաջնորդ Սքոթ Ուիլքը և սենատոր Մարիա Էլենա Դուրազոն, Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամներ Սյուզեթ Վալադարեսը, Լորա Ֆրիդմանը և Լուզ Ռիվասը։ Մանրամասն քննարկումների ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսն իր երախտագիտությունը հայտնեց Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին միջոցառման կազմակերպման համար, ինչպես նաև իրեն և ներկա մյուս օրենսդիրներին Հայաստանին ու Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: