• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԹՈԴ ԳԼՈՐԻԱՅԻ ՀԵՏ

06 մայիսի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԹՈԴ ԳԼՈՐԻԱՅԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Մայիսի 5-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Սան Դիեգոյի նոր քաղաքապետ Թոդ Գլորիայի հետ։ Հեռավար հանդիպմանը մասնակցում էր նաև քաղաքի միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ռիտա Ֆերնանդեսը։
Դեսպան Բայբուրդյանը սկսեց զրույցը շնորհավորելով Թոդ Գլորիային Սան Դիեգոյի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրության ոլորտները։ Հնարավոր համագործակցության մի քանի ծրագրեր ուրվագծվեցին որպես առաջնահերթություն։ Ա․ Բայբուրդյանը նշեց, որ Սան Դիեգոյում է բնակվում մոտավորապես յոթ հազար հայ։ Ընդ որում, այդ թիվն աստիճանաբար մեծանում է՝ կապված ազգությամբ հայերի ՝ դեպի Սան Դիեգո նկատվող տեղաշարժի հետ։ ՀՀ գլխավոր հյուպատոսը գոհունակությամբ հայտնեց նաև, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված է հայկական եկեղեցու՝ Սբ․ Հովհաննես Կարապետի բացումը և կարևորեց քաղաքապետ Գլորիայի բացմանը ներկա լինելու հանգամանքը։ Սիրով հաստատելով իր մասնակցությունը նորակառույց հայկական եկեղեցու բացմանը,քաղաքապետ Գլորիան իր հերթին Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանին հրավիրեց Սան Դիեգո՝ տեղում հետամուտ լինելու քննարկված հարցերին և պայմանավորվածություններին։
Սան Դիեգոն ԱՄՆ՝ մեծությամբ ութերորդ քաղաքն է՝ 1մլն․ 450 հազար բնակչությամբ։ Քաղաքը ԱՄՆ դաշնային կառավարության կողմից ճանաչված է օտարերկրյա առևտրի գոտի։ Սան Դիեգոյում է գտնվում աշխարհի ամենաաշխույժ միջազգային սահմանային անցումը՝ Մեքսիկայի Թիխուանա քաղաքի հետ։
Սա Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գլորիան պաշտոնը ստանձնել է 2020թվականի դեկտեմբերին։ 2016 թվականից եղել է Կալիֆորնիայի նահանգային Ասամբլեայի անդամ։ Դեմոկրատական կուսակցության անդամ է։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: