• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

29 ապրիլի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Ապրիլի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի համայնքային քոլեջների նախագահ Իլոյ Օրթիզ Օքլիի, կրթական ծառայությունների գծով գործադիր փոխնախագահ Մարթի Ալվադոյի և կառավարական հարաբերությունների գծով փոխնախագահ Դեյվիդ Օ՛Բրայենի հետ։ Քննարկման առանցքում Հայաստանի բուհական հաստատությունների և Կալիֆորնիայի հանրային քոլեջների համակարգի միջև համագործակցություն հաստատելու հեռանկարային ծրագրերն էին։ Դեսպան Բայբուրդյանը կարևորեց համագործակցության հաստատումը ուսանողների փոխանակման ճանապարհով։ Այն ենթադրում է, որ ուսանողները հնարավորություն կունենան մեկ կամ երկու ակադեմիական դասաշրջան սովորել գործընկեր հաստատությունում, օրինակ՝ Կալիֆորնիայի հանրային քոլեջների ուսանողները կարող են ուսման մի քանի ամիսն անցկացնել Հայաստանում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վերջինս գրանցված է և ճանաչված ԱՄՆ-ում որպես բարձրագույն ուսումնական հաստատություն։ Կալիֆորնիայի հանրային քոլեջների նախագահն իր պատրաստակամությունը հայտեց առաջիկայում նմանատիպ համագործակցության փաթեթի մշակման վերաբերյալ։
Դեսպան Բայբուրդյանը նշեց նաև, որ համագործակցության խորքային դաշտ է ստեղծվել ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին պատմական ուղերձից հետո։ Այդ համատեքստում, համագործակցությունը խորացնելու նպատակներից պետք է լինի առավել խորացնել Կալիֆորնիայի հանրային քոլեջների համակարգում հայոց պատմության և մշակույթի դասավանդման գործընթացը։ Արմեն Բայբուրդյանը շեշտեց, որ կրթական ոլորտի խոր և համապարփակ համագործակցության համար պարարտ հող է ստեղծվել 2019 թվականիՀայաստան-Կալիֆորնիա շրջանակային համաձայնագրի ստորագրումով։
Խոսվեց նաև Գլենդեյլի և Փասադինայի համայնքային քոլեջների մասին, որտեղ մեծ թվով հայազգի ուսանողներ հնարովորություն ունեն հրաշալի կրթություն ստանալու՝ խորհրդանշական ուսման վարձի պայմաններում։
Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսը Կալիֆորնիայի հանրային քոլեջների նախագահին հրավիրեց Հայաստան՝ տեղում կրթական ոլորտի հնարավորություններին ծանոթանալու և գործակցության հեռանկարը գնահատելու համար։ Իլոյ Օրթիզ Օքլին իր հերթին խոստացավ այցելել ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ Սակրամենտոյից Լոս Անջելես կատարելիք առաջին իսկ այցի ընթացքում։
Կալիֆորնիայի հանրային քոլեջների համակարգը համարվում է նահանգի բարձրագույն կրթության ողնաշարը, որը ԱՄՆ-ում ամենամեծ կրթական համակարգն է։ Այն ներառում է 116 քոլեջ, որտեղ սովորում է 2.1 մլն ուսանող։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: