• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՍԵՆԱՏԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՌՈԲԵՐՏ ՀԵՐՑԲԵՐԳԻ ՀԵՏ

01 ապրիլի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՍԵՆԱՏԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՌՈԲԵՐՏ ՀԵՐՑԲԵՐԳԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ - Ապրիլի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Ռոբերտ Հերցբերգի հետ։ Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին Հայաստան-Կալիֆորնիա սերտ համագործակցությունը՝ խարսխված ոչ միայն ոլորտային առաջնահերթությունների վրա, այլև պայմանավորված մեծագույն հայկական համայնքի առկայութամբ։ Արմեն Բայբուրդյանը և Ռոբերտ Հերցբերգն անդրադարձան Հայաստանի և Կալիֆորնիայի միջև 2019 թվականին ստորագրված Շրջանակային համաձայնագրին և փաստաթղթով սահմանված դրույթներին, որոնք գործակցության դաշտեն ստեղծում Հայաստանի և ամերիկյան խոշորագույ ննահանգի միջև՝ համագործակցությունն առավել ծավալելու հեռանկարով։
Դեսպան Բայբուրդյանը սենատոր Հերցբերգին տեղեկացրեց, որ վերոնշյալ համաձայնագրի շրջանակում բնապահպանական մաքուր տեխնոլոգիաները գերակայություններից մեկն են համարվում՝ երկուստեք համագործակցության տեսանկյունից։ Կալիֆորնիան նշանավոր է մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ և արձանագրված բացառիկ հաջողություններով։ Գլխավոր հյուպատոսը նշեց, որ գործողությունների ծրագրի մշակումը և ամփոփումը կակտիվանա համավարակի նահանջին զուգընթաց։ Նա բարձր գնահատեց սենատոր Հերցբերգի մասնագիտական հմտություններն այդ ոլորտում և կարևորեց սենատորի աջակցությունը և խորհրդատվությունը՝ այդ ոլորտում փոխգործակցությունը ճիշտ հուն ուղղորդելու համար։ Բացի օրենսդրական հարուստ փորձառությունից, Կալիֆորնիայի վետերան քաղաքական գործիչ Բոբ Հերցբերգը մի քանի տարի այդ բնագավառում զբաղվել է ձեռներեցությամբ, երբ ժամանակավորապես լքել էր քաղաքականությունը՝ օգնելով ստեղծել Կալիֆորնիայում առաջին արևային մարտկոցներ արտադրող գործարաններից մեկը։ Մաքուր էներգետիկայի զարգացման գործում իր ունեցած ծանրակշիռ ավանդի համար արժանացել է բրիտանական <<Գարդիան>> պարբերականի <<աշխարհի 50 անձիք, որոնք կարող են փրկել մոլորակը>> կոչմանը։
Ա․ Բայբուրդյանը Ռոբերտ Հերցբերգի հետ քննարկեցին նրա Հայաստան այցելելու հնարավորությունը` որպես Կալիֆորնիայի սենատի մեծամասնության առաջնորդ։
Ռոբերտ Հերցբերգը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ է 1996 թվականից։ Երկկուսակցական միաձայն քվեարկությամբ ընտրվել է Կալիֆորնիայի Ասամբլեայի խոսնակի պաշտոնում։ 2014 թվականից կրկին վերադարձել է նահանգային խորհրդարան՝ իբրև Սենատի մեծամասնության առաջնորդ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: