• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼՈՒՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՇԻՆԳՏՈՆ ՆԱՀԱՆԳԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՔԻՄ ՈՒԱՅՄԵՆԻ ՀԵՏ

30 մարտի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼՈՒՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՇԻՆԳՏՈՆ ՆԱՀԱՆԳԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՔԻՄ ՈՒԱՅՄԵՆԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Մարտի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Վաշինգտոնի նահանգային քարտուղար Քիմ Ուայմենի հետ։ Գլխավոր հյուպատոսը նշեց, որ ԱՄՆ արևմտյան ափում Հայաստանի համար գերակայություն է համարվում Վաշինգտոն նահանգի հետ սերտ գործակցության հաստատումը՝ որպես երկրի կարևորագույն առաջատար նահանգներից մեկը։ Վաշինգտոնը համարվում է ԱՄՆ-ի ամենաբարեկեցիկ, ամենահարուստ, ազատական և տեխնոլոգիապես առավել զարգացած նահանգների սանդղակի ամենավերևում գտնվողներից մեկը։
Գլխավոր հյուպատոսը ներկայցրեց Հայաստանի հետաքրքրությունների շրջանակը` Վաշինգտոն նահանգի հետ կապված: Դա վերաբերում է գործարար որոլտին, մաքուր և այլ գերժամանակակից տեխնոլոգիաներին, նահանգային օրենսդրական դաշտին և այլն։ Վաշինգտոնի չափազանց հաջողված փորձառությունը՝ ուղղված զուգահեռաբար գիտատար արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը, արժանի է ուսումնասիրության և կիրառման։ Եվ դա Վաշինգտոնում իրականացվում է խարսխված այնպիսի օրենսդրության վրա, որն ապահովում է բնության լիակատար պաշտպանությունը և բնապահպանության սահմանված բարձր չափանիշների պահպանումը։
Դեսպան Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացը, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժն ու հեռանկարները։Վաշինգտոն նահանգն աչքի է ընկնում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զգալի առաջընթացով։ Բացի այդ, այստեղ են տեղակայված աշխարհահռչակ ամերիկյան ընկերությունների կենտրոնական գրասենյակներ, ինչպիսիք են՝ Amazon, Microsoft, Starbucks, Costco, Boing և այլն։ Դեսպան Բայբուրդյանն ուրվագծեց քիմիական արդյունաբերության, մետաղամշակման, հաստոցաշինական, հաղորդակցության և տրանսպորտային սարքավորումների արտադրության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Նա նաև Քիմ Ուայմենին հայտնեց, որ Հայաստանը, ունենալով գյուղատնտեսության, սննդի վերամշակման դինամիկ զարգացող ոլորտներ, շահագրգռված է դիտարկել Վաշինգտոնի հետ գործակցությունը նաև այդ ոլորտներում։ Ընդ որում, համագործակցության համար օրենսդրական նպաստավոր դաշտ կարող է ստեղծվել շրջանակային համաձայնագրի համատեքստում, ինչի ստորագրման նախադեպը Հայաստանն ունի Կալիֆորնիա նահանգի հետ։
Քիմ Ուայմենը գոհունակություն հայտնեց համագործակցության առաջին քայլերի առիթով և հեռանկարային գնահատեց համագործակցության նշված ոլորտները։ Նա հույս հայտնեց, որ խոր համագործակցություն ծավալելուն նվիրված առաջիկա քննարկումները տեղի կունենան ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Վաշինգտոնի նահանգ կատարելիք այցի ընթացքում։ Նահանգի քարտուղարը հրավիրեց ՀՀ գլխավոր հյուպատոսին այցելել Վաշինգտոնի մայրաքաղաք Օլիմպիա, հույս հայտնելով որ առաջիկայում համավարակից բխող իրավիճակը թույլ կտա գործադիրին աշխատանքները վերսկսել Կապիտոլիումում։ Նա իր գնահատանքի խոսքն ասաց ամերիկահայ համայնքի վերաբերյալ, որն աչքի է ընկնում ամերիկյան կյանքի և իրողությունների բոլոր ոլորտներում իր արդյունավետ ներգրավվածությամբ։
Կիմ Ուայմենը Վաշինգտոն նահանգի միակ ընտրված հանրապետական պաշտոնյան է։ Նա զբաղեցնում է նահանգի քարտուղարի պաշտոնը 2013 թվականի հունվարից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: