• English
  • Հայերեն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն
  • Գլխավոր Հյուպատոսություն
    • Ընդհանուր տեղեկություններ
    • Գլխավոր Հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԱՆԴԱՄ ԲԼԱՆԿԱ ՌՈՒԲԻՈՅԻ ՀԵՏ

29 մարտի, 2021
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԱՆԴԱՄ ԲԼԱՆԿԱ ՌՈՒԲԻՈՅԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԳԼԵՆԴԵՅԼ- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի Նահանգային Ասամբլեայի անդամ Բլանկա Ռուբիոյի հետ։ Դեսպան Բայբուրդյանը երախտագիտություն հայտնեց Բլանկա Ռուբիոյին Կալիֆորնիայի հայկական օրենդրական խմբակցությանն անդամակցելու և երեք տարի շարունակ խմբակցության հայանպաստ աշխատանքներին մասնակից լինելու համար։
Բլանկա Ռուբիոն նշեց, որ թեև իր ընտրատարածքում ընդգրկված չեն հայահոծ համայնք ունեցող կալիֆորնիական քաղաքները, սակայն հայ համայնքի հետ սերտ համագործակցություն առկա է բազմամշակութային Կալիֆորնիայի ամբողջ տարածքում։ Ասամբլեայի անդամ Ռուբիոն ուրախություն հայտնեց, որ ջերմ համագործակցության դաշտ է ստեղծվել Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի հայկական օրենդրական խմբակցության միջոցով, ինչի շնորհիվ համայնքային շփումներն ու սերտ հարաբերությունները փոխադրվում են նաև օրենսդրական հարթություն։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Կալիֆորնիայի համագործակցության ուղղությունները։ Գլխավոր հյուպատոսը նշեց, որ 2019թ․ Հայաստանի և Կալիֆորնիայի միջև ստորագրված Շրջանակային համաձայնագիրը նպաստավոր հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Դեսպան Բայբուրդյանը Բլանկա Ռուբիոյին ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և պատերազմից հետո ստեղծված մարդասիրական ճգնաժամից բխող խնդիրները։ Զրուցակիցները կարևորեցին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման հարցը։ Նրանք պահվում են Ադրբեջանում ի խախտումն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների։
Բլանկա Ռուբիոն ներկայացնում է Կալիֆորնիայի Ասամբլեայի 48-րդ ընտրաշրջանը՝ 2016 թվականից։ Նա անդամակցում է Ասամբլեայի Տարեցության և երկարաժամկետ հոգածության հարցերով, Բյուջետային, Ընտրությունների, Կառավարական կազմակերպության, Կանոնակարգի, Ջրի, այգիների և կենդանական աշխարհի մշտական հանձնաժողովներին, ինչպես նաև նախագահում է Ընտանեկան բռնության հարցերով հատուկ հանձնաժողովը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

346 N Central ave, Glendale, CA 91203
Tel.: (818) 265-5900
Fax: (818) 265-3800

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: